
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ զրուցել ենք «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի հետ։
Պարոն Մանթաշյան մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Աննա Դանիբեկյանը հրաժարվել է նախագահ Քոչարյանի գործից։ Որքանո՞վ եք հավանական համարում նման որոշումը և արդյոք այն կարող էր հանրային ճնշման արդյունքում լինել։
-Նախ ասեմ, ի սկզբանե իշխանություններն իրենց քաղաքական հաճոյության համար ընտրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, որը բազում թելերով կապված է իշխանությունների հետ և պատրաստակամ էր բավարարել վարչապետի ցանկացած քմահաճույք, հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ Աննային նույնիսկ ուղարկեցին վիրահատության, որպեսզի էլի ժամանակ շահեն, իսկ հիմա, կարծում եմ, կարող են կրկին ձգձգել՝ պատճառաբանելով թե հետվիրահատական շրջանում նա ունի ցածր իմունիտետ և կորոնավիրուսի վտանգ է սպառնում... Իսկ եթե մամուլի հրապարակումները ճիշտ են, ապա վստահ եմ այս իշխանությունները ակտիվ փնտրտուքի մեջ են, որպեսզի գտնեն մեկ այլ դատավոր՝ ով պատրաստ կլինի իր քիթ կամ մեկ այլ օրգան ձևափոխել հանուն վարչապետի: Ինչ վերաբերում է հանրային ճնշմանը, չեմ կածում, որ կա նման ճնշում՝ այն էլ այս փուլում, դատավարության ողջ ընթացքում եղել է միայն արդար դատավարության պահանջ, որը ցավոք, դեռ չենք տեսել:
Ինչպե՞ս եք գնահատում մինչ այս պահը դրսևորված վարքը դատավոր Դանիբեկյանի կողմից։
-Ես իրավաբան չեմ և մասնագիտական գնահատական տալ չեմ կարող, սակայն ոլորտի պրոֆեսիոնալներին լսելով, նաև տեսնելով թե ինչպիսի հակաիրավական և քաղաքական որոշումներ է կայացնում Տիկին դատավորը, ապա պետք է ասեմ, որ նա դադարել է ինձ համար դատավոր լինել, և դրա գնահատականը կտա ժամանակը, դժվար է գտնել դատավոր, ով հանուն քաղաքական իշխանության չէր կատարի ՍԴ որոշում, իսկ Աննա Դանիբկյանը փադտացի այպսինն է:
Հաստատվեցի՞ն ձեզ հասած այն լուրերը, որ նա քթի վիրահատման համար է անորոշ ժամանակով հետաձգել դատական նիստերը։
-Մենք հայտարարեցինք որ ըստ մեր աղբյուրի դա էր պատճառը, սակայն ոչ հերքման ոչ հաստատման խնդիր չենք դրել,որոշ ժամանակ անց Աննան ստիպված է լինելու հայտնվել տարբեր լրատվականների ուշադրության կենտրոնում, և նրա դեմքի փոփոխությունը նկատելի կդառնա։