
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական պաշտոնյաների աշխատավարձերի եւ պարգեւավճարների չափերը չնայած ամենայն զգուշությամբ թաքցնում են, սակայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում իմացել են, որ քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել: Երեւի մի այդքան էլ՝ աշխատավարձ:
Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների եւ յուրայինների: Յուրայինները բարձր եւ ամենամսյա պարգեւավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում են եղել եւ չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգեւավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում