
«Նախ,Արմեն Մուրադյանը, Մադրիդում է արդեն 2 օր և վերադառնալու է հուլիսի 7-ին, նա մասնակցում է հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) կոնգրեսին: Եվ չեմ կարող չփաստել նաև,որ որոշակի անհատներ պարբերաբար փորձում են գիտական կազմակերպության ղեկավարին ներքաշել նմատատիպ պրոցեսների մեջ,ինչը մեղմ ասած բարոյական չէ: Բուհը և բուհի ղեկավարը ի պաշտոնե պարտավոր են լինել չեզոք և իրականացնել կանոնադրությամբ իրենց լիազորությունները: Բուհը ապաքաղաքական կառույց է և նմանատիպ բոլոր փորձերը ներքաշել բուհ-ը նմանատիպ գործընթացներում ձախողվելու են»:
Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են շրջանառվող տեղեկություններին, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մասնակցելու է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի վաղը կայանալիք երթին:
Հիշեցնենք, Politik.am-ը գրել էր, որ եկեղեցու, կաթողիկոս Գարեգին Բ-ի և ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությամբ հանդես եկած բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը շատերին է ստիպել լուռ չմնալ։ Այս օրերին խոսեցին և իրենց անհամաձայնությունը կատարվողին հայտնեցին անգամ մարդիկ, ովքեր երկար ժամանակ լռում էին։
Մեր տեղեկություններով՝ եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված բարերար Սամվել Կարապետյանին նվիրված վաղվա հանրահավաքին մասնակցելու է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Մտերիմները փորձել են նրան հետ պահել, բայց ապարդյուն։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Մուրադյանը շատ խիստ է արձագանքել իրեն հետ պահել ցանկացողներին․
Ըստ մեր աղբյուրների Արմեն Մարուդյանը մտերիմներին ասել է․ «Ես իմ կարիերայի աճի համար շնորհակալ եմ նաև Կաթողիկոսին, ում աջակցությամբ եղել եմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, որից հետո դարձել եմ առողջապահության նախարար։ Այսօրվա պես հիշում եմ, որ նախարար նշանակվելուս կապակցությամբ ստացա Կաթողիկոսի օրհնությունը։ Սամվել Կարապետյանի հետ ևս ջերմ հարաբերություններ եմ ունեցել, և նա մեր ազգի համար նշանակալի դերակատարում ունի։ Ու դուք ուզում եք՝ ես մոռանամ Կաթողիկոսի և Սամվել Կարապետյանի վաստակը՞։ Ոչ մի դեպքում։ Ես ուտող ուրացող չեմ»,– ասել է Մուրադյանը և պահանջել, որ այլևս երբեք իրեն չփորձեն հետ պահել ազգային հարցերից․« Ինչ է՝ վարչապետ Փաշինյանի՞ց պետք է վախենամ: Ինձ համար սա քաղաքական հարց չէ և ես քաղաքականությամբ չէ, որ զբաղվում եմ»,– եզրափակել է իր խոսքը Մուրադյանը։