Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և...

Հայաստանի իշխանություններից հայանպաստ որոշման սպասելիքներ մենք վաղուց չունենք, քանի որ նրանք վաղուց չեն սպասարկում ՀՀ շահերը: Այս մասին ԱԳՆ դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«ՀՀ իշխանություններն ուղիղ և անմիջական սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը և բազմաթիվ անգամ դա ապացուցել են, այդ թվում՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ օրակարգում առաջնային չէ: Սա Թուրքիայի հերթական պահանջներից մեկն էր, որը բավարարում է Հայաստանը»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում: