Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձե...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը Ազգային Ժողովը պետք է վերջապես ավարտի Կառավարության ներկայացրած 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ քանի որ օրակարգում շատ հարցեր կան, բայց այս տարվա նստաշրջանն ավարտվում է, եւ սա վերջին նիստն էր Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի, ուստի վաղը այն պետք է արվարտվի ՀՀ օրհներգով: Որքան էլ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից, և դրա համար պետք է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գար խորհրդարան, իշխանությունները, սակայն, չեն հասցնում այս նստաշրջանում այդ հարցը լուծել:

Երեկոյան՝ 18:00-ին նստաշրջանն ավարտվում է. հետո ԱԺ խորհուրդը պետք է նիստ հրավիրի և արտահերթ նստաշրջան։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ արտահերթ նիստերը կմնան հաջորդ շաբաթների համար, ու այդ ժամանակ նոր կքննարկվեն բոլոր հարցերը, որոնք օրակարգում էին, բայց չհասցրին քննարկվել:

Ստացվում է՝ իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել, և քրեկան վարույթի շրջանակում նրանց ներառել քննությունում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: