Իշխանության ռուսամետ կողմնորոշումը Վրաստանը ն...

Վրաստանի կառավարության ռուսամետ կողմնորոշումն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, և այն համառորեն երկիրը տանում է դեպի ներքին առճակատում, ճեպազրույցում հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձայների շնորհիվ ընտրություններում հաղթելու հույս չունի և փորձում է հասարակությանը տանել առճակատման, որպեսզի այնուհետև օրինականացնի ուժի կիրառումը»,- ասել է Զուրաբիշվիլին, հաղորդում է NGnewsgeorgia-ն։

Նա նշել է, որ իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը, դրական խոստումների փոխարեն, «կազմված է վախից, սպառնալիքներից և վրեժխնդրության խոստումներից». «Դրա համար մեզ ասում են, որ դրսից ինչ-որ մեկը հեղափոխություն և պետական ​​հեղաշրջում է ուզում, և մենք (ընդդիմությունը) նույնպես սա ենք ուզում... Սա մի թեմա է, որը մեզ կտանի դեպի այն պահը, երբ ուժի կիրառումը (որը, հուսով եմ, չեն կիրառի)   նրանց աչքում օրինական կլինի»։