«Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են»,- այսօր կաշառքի գործով դատական նիստից հետո, ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (լիազորությունները կասեցված են)։ «Եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս՝ և քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները պատասխան են տալու։
Իրենց աշխատավարձի համար, իրենց ընտանիքը պահելու համար մեզ պես մարդկանց կործանում են, բայց իրենք շան օրն են ընկնելու, որովհետև վերևն Աստված կա»,- հավելեց նա։
Դատական նիստը հետաձգվեց և կկայանա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին:



