Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է...

Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով։

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։

Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։

Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։

Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է։

Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»։