Իշխանականները սերտացնում են շփումները Արևմուտ...

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ։ Նրանք մեր երկրի համար այս ողբերգական օրերին գործուղումների են մեկնում, սեմինարների ու խորհրդաժողովների մասնակցում։ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին են մեկնելու հոկտեմբերի 22-24-ը՝ Ստոկհոլմ (Շվեդիա), ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մի խումբ պատգամավորների հետ, հոկտեմբերի 8-9-ը՝ Պրահա եւ 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա)։

Կարգադրության մեջ նշված է՝ «աշխատանքային այց», բայց թե ինչ աշխատանքներ՝ չեն մանրամասնել։

Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-10-ը եւ 14-ին կգործուղվեն Բեռլին, հոկտեմբերի 11-13-ը՝ Դրեզդեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արսեն Թորոսյանի հետ այս օրերին Դուբլինում է, երեկ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում