Իշխանական պատգամավորները շատ են բանկա բութուլ...

Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կրթվելու մասին մտքերին, Մանուկյանն ասաց․ «Կրթվել միշտ պետք է, բայց բաներ կան, որ կրթվում են փոքր տարիքում՝ մանկապարտեզում, տանը, դպրոցում: Օրինակ՝ փոքր տարիքում են սովորեցնում, որ տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է, լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի հարգելի տատիկ»։

Մանրամասն՝ տեսանյութում: