Իշխանական լրագրողների էջերը կոտրելու փորձ են...

Իշխանությունները, որպեսզի ստեղծեն տպավորություն, որ նախորդ օրերին միայն ընդդիմադիր լրագրողների ֆեյսբուքյան էջերը չեն թիրախավորվել երեկ իբր կոտրելու փորձ են արել  նաև իշխանական որոշ լրագրողների էջեր։ Փորձը տվյալ լրագրողների հետ համաձայնեցված է եղել, որպեսզի հետո նրանք հրապարակային խոսեն դրա մասին ու խլացնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողների բողոքը։

Խոսքը մասնավորապես Հանրային հեռուստաընկերության լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Գևորգ Թոսունյանի մասին է։ Նրանք ընդդիմադիր լրագրողների էջերի կոտրելուց հետո հայտարարեցին, թե փորձ է արվել նաև իրենց էջերը կոտրել։ Գևորգ Թոսունյանը նագամ փորձ է արել ծաղրել ընդդիմադիր լրագրողների հայտարարություն, փորձելով ստեղծել տպավորություն, որ որևէ լուրջ բան չկա այս ամենում։

Սա իշխանությունների հրահանգով ԱԱԾ կողմից բեմադրված շոուի հատված է, որով փորձելու են համոզել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որ ընդդիմադիր լրագրողների էջերի անօրինական մուտքը իշխանությունների պատվերը չէ։