
Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չի մեզ համար. ինքը եւ իր ոհմակը միշտ պատրաստ են կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ, որ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Իրենք մինչ այդ պետք է պատասխան տան 5000-ից ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար: Իրենց վրա 10 հազարից ավելի մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է: Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքները, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն եւ իր թիմին: Սա է այսօրվա իշխանություն: Եթե իրենց թվում է, որ կարող են ժողովրդին վախեցնել, հետ կանգնեցնել իրենց պայքարից, չարաչար սխալվում են: Այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչեւ վերջ: Մենք կազմակերպված ձեւով քշելու ենք այս իշխանություններին: Թող այդ ծերունի ավազակը եւ մյուսները թող մտածեն, տարբեր դեսպանատների հետ բանակցելով իրենց ապագայի մասին: Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը: Հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար: Կոնկրետ տվյալ անձը պետք է պատասխան տա երկրաշարժի թալանից մինչեւ էսօր իր արածների համար: Նաեւ էս օրերին իր գործընկեր պատգամավորների նկատմամբ այն շանտաժները, որ ներկայացնում է, դրա համար»,-ասաց Սաղաթելյանը: