Սուրեն Գրիգորյանի մանդատը հանձնվեց Վահագն Ալե...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները։

Նա երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, պահպանել ազգային ու համամարդկային արժեքները, ամեն ինչ անել քաղաքացիական համերաշխության համար։