Իրավիճակի հետ օբյեկտիվ հարմարվողներ, առաջարկո...

Տարբերակ առաջին. Հայաստանը կվերածվի Ռուսաստանի գավառի, բայց կկարողանա պահպանել իր այսօրվա տարածքային ամբողջականությունը։ Միակ բանը, որ պետք է փորձել հասկանալ, թե Ռուսաստանի ինչին է պետք այդպիսի Հայաստանը կամ նրա այսօրվա ղեկավարը։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ. ու՞մ է պետք նման ղեկավարը, որը կորցրել է գերագույն գլխավոր հրամանատար լինելու և հրամաններ տալու բարոյական իրավունքը։ Ու՞մ է պետք այնպիսի ղեկավարը, որն արհամարհանքի, չարախնդության և մեծացող թշնամանքի առարկա է։ Ո՞ւմ է պետք այնպիսի ղեկավարը, որը տարանջատում է իր ժողովրդից նրա վերնախավին և չի կարողանում շփվել վերնախավի հետ՝ նրա մեջ տեսնելով միայն ապստամբների։ Ո՞ւմ է նա պետք՝ արևմուտքի՞ն, արևելքի՞ն, թե՞ թուրքական կոալիցիային։

Լուռ հարմարվողներ կամ լուռ դժգոհողներ ջան, առաջարկում եմ կարդալ երկրորդ և երրորդ տարբերակները մեր ապագայի, եթե կա այդպիսին...
Տարբերակ երկրորդ. Հայաստանը վերածվում է թուրքական գավառի, ընդ որում՝ կորցնելով Զանգեզուրը, ընդ որում՝ այնպիսի սահմաններով, որպեսզի թուրքական կոալիցիային մնա Ամուլսարը՝ հետագա շահագործման նպատակով, իսկ նրանք հաստատ չեն մտածելու բնապահպանական ռիսկերի մասին։ Առաջարկում եմ ամենայն լրջությամբ մտածել այս հեռանկարի մասին՝ հենց 1921 թվականի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի 100-ամյակի նախօրյակին։ Թուրքիան այդ ժամանակ կբացի իր սահմանները և կսկսի տնտեսական էքսպանսիա՝ Սևանի հարակից տարածքների շուրջ, որը այսօրվա իշխանությունները, կարծում եմ, նորից կկոչեն Նոր Հայաստան։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ իշխանությունները կփորձեն խլել «նախկիններից»։
Տարբերակ երրորդ. Դժվար է կանխատեսել։