Իրավական բեսպրիդել. փաստաբանը բնութագրում է Մ...

Ցանկանում եմ ահազանգ հնչեցնել Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված և մեկ բառով այն բնութագրել՝  իրավական բեսպրիդել: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«ՄԻԵԴ-ի հայտնի որոշումից հետո առողջապահության նախարարը հրաման արձակեց, որով ձևավորվեց կոոպերատիվ հանձնաժողով, որը պետք է հետազոտեր Գրիգորյանի հիվանդությունները: Հետազոտելուց հետո բժիշկները ահազանգեցին, որ գրանցվել է բացասական դինամիկա և հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Այդ ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակն այնքան վատթարացավ, որ նա դարձավ անդամալույծ, պետական մարմինները մտածելով, որ նա չափազանցնում է սիմուլյանտություն է անում և չի քայլում, բերեցին և տոկի տվեցին, բարձրաձայնեցին, որ նրա ոտքերի 70-90 տոկոսը չի աշխատում: Դրանից հետո թվում էր՝  կան բոլոր հիմքերը, որ խափանման միջոց կալանքը կփոխվի, սակայն իմ կարծիքով՝  կախյալ դատարանը ոչ միայն չբավարարեց գրավի դիմաց դուրս բերելու մեր միջնորդությունները, այլև բավարեց մեղադրող կողմի միջնորդությունը, որպեսզի միջգերատեսչական հանձանժողով ստեղծվի:

Այս պահի դրությամբ այդ միջգերատեսչական հանձանշողովի վերջը չի երևում: Ավելին՝ տեղեկացեմ, որ դրա որոշմամբ և դատարանի միջնորդությամբ 2 օրով Գրիգորյաին տեղփոխեցին Արմենիա ԲԿ, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկները հետազոտեն և տան իրենց կարծիքը: Արձանագրվեց հետևյալ փաստը՝  մեկ տարվա ընթացում բացասական դինամիկա Է նկատվել»: 

Փաստաբանը փոխանցեց՝ պարզ չէ, թե երբ պետք է այդ միջգերտեսչական հանձնաժողովը իր եզրակացությունը տա: Ըստ էության՝  ընդհանուր գործողությունները խոսում են այն մասին, որ Գրիգորյանը ոչ թե կալանք, այլ պատիժ է կրում, նրա նկատմաբ տոտալ խոշտանգում է իրականացվում:

Իմ պրակտիկայում չեմ տեսել մի դեպք, երբ մի անձի նկատմամբ ՄԻԵԴ-ը 3 անգամ միջանկյալ որոշում կայացնի՝ ավելացրեց Լևոն Բաղդասարյանը: