Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը ենթա...

Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ բոլոր ԱԹՍ-ները հաջողությամբ խոցվել են:

Իր հերթին, եգիպտական Al Qahera al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակմանը ներգրավված է եղել չորս ԱԹՍ:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։