Իրաքն ու Ռուսաստանը քննարկել են Մերձավոր Արևե...

Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Իրաքի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի օրը՝ 2026 թվականի մարտի 4-ին, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում ռազմական իրադրությունը, որը սրընթաց վատթարանում է, դրա քաղաքական և տնտեսական հետևանքները, այդ թվում՝ դրա ազդեցությունը էներգետիկ շուկայի վրա», - նշել են նախարարությունում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։