Իրաքի շիա խմբավորումները հայտարարել են ԱՄՆ բա...

Իրաքի տարածքում գործող շիաների ռազմականացված խմբավորումները պնդում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարձակում են իրականացրել ամերիկյան օբյեկտների և ռազմաբազաների վրա ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:

Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է «Իրաքի իսլամական դիմադրություն» դաշինքի հայտարարության մեջ, որը միավորում է մի շարք արմատական ​​խմբավորումներ:

«Անցած օրվա ընթացքում մեր կողմնակիցներն իրականացրել են 31 ռազմական գործողություն մարտական ​​անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ հակառակորդի օբյեկտների և բազաների դեմ Իրաքում և տարածաշրջանում», - նշված է հայտարարության մեջ: