Իրաքի խորհրդարանում քննարկվում են օրենքում փոփոխություններ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել աղջիկների ամուսնական տարիքը մինչև 9 տարեկան։
Իրաքի խորհրդարանում նման նախաձեռնությամբ են հանդես եկել մեծամասնություն ունեցող կուսակցությունները։
Փոփոխությունների կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ նման փոփոխություններն անհրաժեշտ են շարիաթի օրենքներին համապատասխանելու համար և որ դա կօգնի նրանց խուսափել «անբարոյական հարաբերություններից»։ Տղաների համար նշաձողը ցանկանում են իջեցնել ոչ այնքան ցածր, վերջիններս կարող են ամուսնանալ 15 տարեկանից հետո։
Իրավապաշտպան կազմակերպություններն ու իրաքցի կանայք ահազանգում են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ խախտելով օրենքը, Իրաքում աղջիկների 28%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկան դառնալը։
Բացի ամուսնության տարիքը նվազեցնելուց, օրինագիծն առաջարկում է ընտանիքներին իրավունք տալ ընտրելու, թե ով կորոշի իրենց ամուսնալուծության, երեխաների և ունեցվածքի բաժանման, ժառանգության հարցը՝ աշխարհիկ իշխանությունները, թե՞ կրոնական ներկայացուցիչները: Փորձագետների կարծիքով, դա կհանգեցնի կանանց իրավունքների համատարած ոտնահարման, քանի որ բոլոր գործերը կլուծվեն հօգուտ տղամարդկանց։



