Իրաքի հյուսիսում հարձակման հետևանքով ֆրանսիաց...

Իրաքի հյուսիսում ֆրանսիացի զինվոր է սպանվել, ևս մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում։ Նա անընդունելի է անվանել Էրբիլի ռազմաբազային անօդաչու սարքերով հասցված հարվածը՝ հայտնելով ազգի երախտագիտությունն ու համերաշխությունը զոհված Արնո Ֆրիոնի ընտանիքին և նրա գործընկերներին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ բազայի վրա հարձակման հետևանքով տուժել է վեց զինծառայող։

«Նրանց ներկայությունը Իրաքում իրականացվում է բացառապես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Իրանում պատերազմը չի կարող արդարացում հանդիսանալ նման հարձակումների համար»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ի իր էջում։