Իրաքի ԱԳՆ ղեկավար Ֆուադ Հուսեյնը եւ նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պայմանավորվել են ջրային ռեսուրսների խնդրի լուծման համար համատեղ կոմիտե ստեղծել: Այս մասին հայտնել է իրաքցի նախարարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Բաղդադում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է As Sumarya-ն։
«Ջրային ռեսուրսների հետ կապված այլ հարցերի ենք անդրադարձել։ Երկու երկրներն էլ ենթակա են կլիմայի փոփոխության, եւ ջրի արդար մասնաբաժին ստանալու հարցը կարեւոր քննարկման առարկա էր: Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է այդ հարցով համատեղ հանձնաժողով ստեղծել»,-ասել է նա։
Տիգրիսն ու Եփրատը, որոնք սկիզբ են առնում Թուրքիայի հարավ-արեւելքից, կազմում են Իրաքի բոլոր հիմնական ջրային ռեսուրսների մոտ 98%-ը։ Այս գետերի վերին հոսանքներում եւ վտակներում ամբարտակների կառուցումը նվազեցրել է ջրի հոսքը։