Իրաքի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի խոսնակ, գեներալ-մայոր Յահյա Ռասուլն ասել է. «Իրաքի վարչապետ և ԶՈՒ գլխավոր հրամանատար Մոհամմադ Շիա Ալ-Սուդանիի հրամանով, սահմանապահները կվերահսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների զրոյական կետերը»։
Նա հավելել է, որ Իրաքը թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևանների վրա հարձակումների համար:
Յահյա Ռասուլը նշել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք բոլոր հարևան երկրների հետ և փորձում ենք դրանք զարգացնել մեր և հարևան երկրների շահերի շրջանակում»:
Իրաքի վարչապետի՝ Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ Իրանը դժգոհություն էր երկու երկրների սահմաններին մոտ գտնվող տարածքներում ահաբեկիչների ներկայության և անապահովության կապակցությամբ և խնդրել, որպեսզի Իրաքի բանակը վերահսկի սահմանները:



