Իրաքի անվտանգության ուժերը Բասրայում իրադրութ...

Իրաքի անվտանգության ուժերն իրադրությունը վերահսկողության տակ են վերցրել Բասրայում, որտեղ հինգշաբթի օրը տեղի են ունեցել զինված բախումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նահանգապետ Ասադ ալ Այդանին:

«Բասրայի մուֆթազայում իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո եւ սպառնալինք չի ներկայացնում, անվտանգության ուժերն ապահովում են կարգ ու կանոնը»,- մեջբերում Է նահանգապետի խոսքը INA գործակալությունը:

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել Էր իմամ Մուքթադա աս Սադրի կողմնակիցների եւ շիաների «Ասաիբ Ահլ ալ Հաք» ռազմականացված աշխարհազորի ներկայացուցիչների միջեւ ընդհարումների մասին, որոնց հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, եւս երկուսը՝ վիրավորվել: Alsumaria հեռուստաալիքի տվյալներով՝ ընհարումներին նաեւ մասնակցել են «Սարայա աս Սալյամ» («Խաղաղության բրիգադներ») ռազմականացված կազմավորումների մարտիկները, որոնք կապված են իմամ աս Սադրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: