Իրանը ոչ մի պահանջ չի ներկայացրել ԱՄՆ-ին և չի պատասխանել ամերիկյան կողմի առաջարկին։ Այս մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մենք հակառակ կողմին ոչ մի պայման կամ կետ չենք ներկայացրել: Այսպես կոչված «հինգ պայմանները» ընդամենը ենթադրություններ են, որոնք հնչեցվել են լրատվամիջոցներից մեկի կողմից: Իհարկե, ԶԼՄ-ները հակված են ենթադրություններ և գնահատականներ տալուն։ Դա նրանց աշխատանքն է: Սակայն մինչ այժմ մենք ամերիկյան կողմին նրանց առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան չենք ներկայացրել, և մեր կողմից որևէ որոշում չի կայացվել»,- ասաց Արաղչին։



