Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավ...

Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել է NDTV հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով։ Ըստ աղբյուրների տվյալների՝ բեկումը տեղի է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցություններից հետո։ Հաղորդվում է, որ այս իրադարձությունից հետո առնվազն երկու հնդկական տանկեր՝ Պուշպակը և Պարիմալը, բարեհաջող անցել են ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Իսրայելից եկող նավերը շարունակում են բախվել սահմանափակումների»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու օր առաջ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկերը, որը Սաուդյան Արաբիայից հում նավթ էր տեղափոխում և որի նավապետը հնդիկ էր, նույնպես անցել է Հորմուզի նեղուցով և կայանել Մումբայի նավահանգստում։ Սա դարձել է դեպի Հնդկաստան ուղևորվող առաջին նավը, որն անվտանգ անցել է ջրային ուղով, որտեղ ծովային հաղորդակցությունը գրեթե դադարել էր Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։