Իրանը թույլատրել է 5 բարեկամական երկրների նավ...

Իրանը թույլատրել է 5 բարեկամական երկրների նավերին անցնել Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հորմուզի նեղուցով անցումն արգելված է միայն հակառակորդների նավերին, որոնց թվին Թեհրանը դասում է ԱՄՆ-ը և Իսրայելը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Թշնամին փորձում էր այլ պետությունների օգնությամբ ապաշրջափակել նեղուցը, բայց՝ ապարդյուն։ Նեղուցը փակ է բացառապես թշնամական նավերի համար»,- նրա խոսքերն է մեջբերում «Ալ-Ալամ» հեռուստաալիքը։

Ըստ «Tasnim» գործակալության տվյալների՝ այն երկրների ցանկում, որոնց նավերին թույլատրվում է անցումը, հայտնվել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրաքը և Պակիստանը։