Իրանը Թրամփին կոչ է արել հրաժարվել Թեհրանի նկ...

Իրանն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել Թեհրանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է իր պաշտոնավարման առաջին շրջանում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում բանեցնելու քաղաքականությունը, որը վարել է Դոնալդ Թրամփը, ամբողջությամբ ձախողվել է։ Կոչ ենք անում Թրամփի կառավարությանը՝ վերանայել իր սխալ քաղաքականությունը։ Իրանի կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ՝ Միացյալ Նահանգների կողմից հնարավոր նոր սահմանափակումների դեմ և ձգտում է լիարժեք ապահովել ազգային շահերը»,- ասել է նա։

Ամերիկյան նոր վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին Մոհաջերանին այսպես է պատասխանել․ «Իրանը, գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ, կանի ամեն ինչ՝ ապահովելու ժողովրդի շահերը»։