Իրանը թիրախավորում է ամերիկյան բազաները, քաղա...

Թեհրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրների քաղաքացիական օբյեկտներին, այն պատասխանում է ԱՄՆ-ին իրենց հարձակումների համար՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես կարող եմ վստահությամբ ասել, որ մենք հարվածներ չենք հասցրել հարևան երկրների քաղաքացիական օբյեկտներին»,- հայտարարել է Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-ի ագրեսիային՝ հարձակվելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ այդ օբյեկտները գտնվում են Իրանի համար բարեկամ երկրների տարածքում: