Իրանը տասնապատկել է զինված ուժերի հարձակողակա...

Իրանի զինված ուժերը տասնապատկել են իրենց հարձակողական կարողությունները Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից ի վեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ-մայոր Հոսեյն Նեջաթը։

«Եթե հանկարծ սիոնիստական ռեժիմը նորից կատարի նույն սխալը (նկատի ունի հունիսին Իսրայելի հարձակումը Իրանի վրա), մեր հարձակողական կարողություններն արդեն 10 անգամ ավելի մեծ են, քան 12-օրյա պատերազմի ժամանակ»,- մեջբերում է նրան Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նրա խոսքով՝ Իրանը նաև անդրադարձել է նախորդ հակամարտության ընթացքում հայտնաբերված բոլոր պաշտպանական թերություններին։