Իրանը սկսել է քիմիական մեթոդներ կիրառել` արհե...

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Իրանը սկսել է քիմիական մեթոդներ կիրառել երաշտի ժամանակ արհեստականորեն անձրև առաջացնելու համար։

Արհեստական ​​անձրևը ենթադրում է քիմիական նյութերի, ինչպիսիք են՝ արծաթը կամ կալիումի յոդիդը, ցանքս ամպերի մեջ ինքնաթիռներից կամ գետնից։ Դա արագացնում է ջրային գոլորշու խտացումը (ջրի գոլորշուց հեղուկի անցումը) և հետագա տեղումները։

Իրանի պաշտոնական լրատվական գործակալության՝ IRNA-ի հաղորդմամբ, այս գործընթացը իրականացվել է շաբաթ օրը Ուրմիա աղի լճի վրա։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն էր, բայց այն զգալիորեն չորացել է բազմամյա երաշտի հետևանքով։

Արհեստականորեն անձրև առաջացնելու համար օդի հարաբերական խոնավությունը պետք է բարձր լինի, ուստի գործողությունը նախ իրականացվել է լճի վրա։

Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ երկրում այս տարի տեղումները 89 տոկոսով ցածր են երկարաժամկետ միջինից։ 9 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանում ջրամբարների ծավալը նվազել է իրենց հզորության 10 տոկոսից էլ պակաս»։