
Իրանը սկսել է պատ կառուցել Պակիստանին և Աֆղանստանին սահմանակից հինգ նահանգներում: Այս մասին հայտնում է Eghtesaad24-ը՝ հղում անելով Իրանի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզիին։
Նա բացատրել է, որ պատն անհրաժեշտ է անվտանգության սպառնալիքները նվազեցնելու և վառելիքի, թմրանյութերի, ապրանքների անցանկալի միգրացիան ու մաքսանենգությունը կանխելու համար։
Նա ընդգծել է, որ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ սահմանին պատնեշների կառուցումն առաջնահերթություն է։