Իրանը Ռուսաստանին առաջարկում է գազի սվոպային...

Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին։

«Ռուսաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ  քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոպ մատակարարումները»,- ասել է Իրանի նախարարը։

Օվջին ընդգծել է, որ Իրանը վերջին ամիսներին սկսել է գազ մատակարարել Թուրքմենստանից Ադրբեջան իր տարածքով։

«Նման ձևով մենք առաջարկել ենք ռուսական գազի փոխանակում Ադրբեջանից Իրանի հարավ՝ հետագա արտահանման նպատակով»,- իրանցի նախարարի խոսքերն է  մեջբերում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

Ըստ Օվջիի, «հեղուկ գազը կարելի է արտահանել երկրի ցանկացած կետ»։