Իրանը պլանավորում է Ռուսաստանից պողպատ ներմու...

Իրանը պլանավորում Է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին Press TV-ին հայտարարել Է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին:

Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ Է Ռուսաստանից ներմուծել պողպատ, ինչպես նաեւ ցինկ, արճիճ եւ կավահող՝ ներքին աճող պահանջարկը բավարարելու համար: Փոխարեննն Իրանը կարող Է Ռուսաստան մատակարարել պահեստամասեր՝ ավտոմեքենաների համար եւ գազատուրբիններ:

Ինչպես ճշտել Է նախարարը, իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի Էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը, եզրափակել Է նա: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամենամյա արժեքը կարող Է ավելանալ գրեթե տասն անգամ եւ հասնել 40 միլիարդ դոլարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: