Իրանը պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ...

Իրանն առաջիկա օրերին պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Առաջիկա օրերին մենք Իրանից պատվիրակություն կուղարկենք Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ամրապնդման շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս հարցում կոնսենսուս է ձեռք բերվել»,-ասել է նա, հաղորդում է Fars-ը։