Իրանը պատրաստ է նավթ մատակարարել միջազգային շուկաներ և աշխատել համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Ուջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որպես նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ մենք միշտ պատրաստ ենք դեր խաղալ նավթի միջազգային շուկայում և օգնել ապահովել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը», - ասել է նախարարը։
Երկուշաբթի ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել էր, որ Թեհրանը կկարողանա բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքների մեծ մասը, եթե միջուկային համաձայնություն ձեռք բերվի։