Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թ...

Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Մենք կաշխատենք մեծ թափանցիկություն և ավելի շատ վստահություն ստեղծել (մեր միջուկային ծրագրի նկատմամբ)՝ պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Այլ կերպ ասած, պատժամիջոցները չեղարկելու դիմաց, ընդգծում եմ, այն կերպ, որպեսզի այն արդյունավետ լինի և (դրական) ներգործություն ունենա մարդկանց կյանքի վրա, Իրանը պատրաստ է ավելի մեծ վստահություն ստեղծել իր միջուկային ծրագրի նկատմամբ և ավելի շատ թափանցիկություն», - ասել է Մոհաջերանին։