Իսրայելի բանակն Իրանից արձակված հրթիռներ է հայտնաբերել։
Պաշտպանական համակարգերն աշխատում են թիրախները խոցելու ուղղությամբ:
«Բնակչությանը հորդորում ենք հետևել հրահանգներին, քանի որ դա կյանքեր է փրկում», - նշել են Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ):
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հրթիռի բեկոր կամ մրատգալխիկ է ընկել Բնեյ Բրակ շրջանում։ Նախնական տեղեկություններ կան տուժածների մասին։
Բեկորներ են ընկել նաև Ռամատ Գան և Պետախ Տիկվա շրջաններում, ինչպես նաև «Ռամոն» միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող Բեեր Օրա բնակավայրում։



