Իրանը ներկայացրել Է նոր հրթիռ՝ խոցման 1450 կի...

Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնում Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Հրթիռն աշխատում Է պինդ վառելիքով եւ ունակ Է թիրախները խոցելու մինչեւ 1450 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում Է, որ վայրԷջքի փուլում այն բավականաչափ դարձունակություն ունի հակահրթիռային վահանի շրջանցման համար, իսկ նոր կառուցվածքը թույլ Է տվել մեկ երրորդով կրճատել զանգվածը նմանակաների համեմատությամբ: Իրանը 1990-ական թվականներից զբաղվում Է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Նա որոշակի հաջողությունների Է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Ըստ որում Թեհրանը հրաժարվում Է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են ընդունել համանման դասի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: