Իրանը մտադիր է ԱՄՆ-ում սկսել միջուկային ծրագր...

Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, կփորձի Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին։

«Ես Նյու Յորքում կմնամ մի քանի օր ավելի, քան նախագահը, եւ ես ավելի շատ հանդիպումներ կունենամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք կփորձենք սկսել բանակցությունների նոր փուլ միջուկային խնդրի վերաբերյալ»,- ասել է Արաղչին տեսանյութում, որը հրապարակվել է նրա թելեգրամ-ալիքում։