Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ...

Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված տալու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում, հաղորդել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Իրանի զինվորական եւ կառավարական պաշտոնյաներն արդեն հանդիպել են՝ քննարկելու համար Իսրայելի հնարավոր հարվածին իրենց արձագանքը... Թեհրանը մշակել է պատասխան ծրագիր, որը կարող է ներառել անհապաղ հակահարված Իսրայելին ՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ»,- գրել է թերթը։ CBS News հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Իրանը պատասխան հարված կհասցնի հարեւան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների: