Իրանը մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի քանակ...

Իրանում մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել Է 25 կիլոգրամի: Նոյեմբերի 5-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այսօրվա դրությամբ մենք արտադրել ենք մինչեւ 60 տոկոս հարստացված 25 կիլոգրամ ուրան»,- մեջբերում Է նրա խոսքը IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Պաշտոնյան հավելել Է, որ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի քանակը գերազանցել Է 210 կիլոգրամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: