Իրանը կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել Գազ...

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է Գազայի բնակչությանը ցուցաբերել մարդասիրական օգնություն, հաղորդում է Tasnim-ը։

«Պետք է լուրջ միջոցներ ձեռնարկվեն՝ կանխելու իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, դաժան հարձակումները խաղաղ բնակչության վրա Գազայի հատվածում, նրանց (բնակիչներին – խմբ.) մարդասիրական օգնություն տրամադրել, ներառյալ սննդամթերք և դեղորայք», – մեջբերում է գործակալությունը։