Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրաեռյա...

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրաեռյակի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ։ Ինչպես տեղեկացնում է իրանական SNN լրատվամիջոցից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Կարծում եմ, որ երեք եվրոպական երկրների դերը (իրանական միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցություններ վարել Հռոմում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ», - ասել է արտգործնախարարը։

Արաղչին նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված է մայիսի 3-ին, տեղի կունենա Հռոմում. անուղղակի բանակցությունների միջնորդ կմնա Օմանը։