Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարներից առաջ...

Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի-Բաբային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար գանձվող վճարներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է Իրանի Կենտրոնական բանկ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ինչպես են հավաքագրվել եկամուտները կամ ովքեր են դրանք վճարել։

«Ես հավաստի աղբյուրներից լսել եմ, որ Իրանը վճարներ է գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից»,- ասել է իրանցի պատգամավոր Ալիռեզա Սալիմին։

«Այս նավերից յուրաքանչյուրից գանձվող գումարը և վճարները տարբերվում են՝ կախված բեռի տեսակից և քանակից, ինչպես նաև դրանց տանելու ռիսկի մակարդակից, և Իրանն է որոշում, թե ինչպես են գանձվում այդ վճարները և որքան։ Մենք ենք որոշում կանոնները», - հավելել է պատգամավորը։

ԱՄՆ-ի հետ հաստատված հրադադարից առաջ Թեհրանը հայտարարել էր, որ սահմանափակել է անցումը Հորմուզի նեղուցով, և բանակցություններ են ընթանում նեղուցով անցնող նավերից վճար գանձելու շուրջ։

Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների ծովային շրջափակում է սկսել։