Թեհրանն իր առջեւ նպատակներ չի դնում ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանը նպատակներ կամ գործողություններ չի հետապնդում՝ ազդելու ամերիկյան ընտրությունների վրա, այդ մեղադրանքների մեծ մասը հոգեբանական գործողություններ են, որոնք ուղղված են աշխույժ նախընտրական արշավի ձևավորմանը», – մեջբերում է նրա խոսքը IRNA լրատվական գործակալությունը:
Հուլիսի 29-ին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի զեկույցում ասվում էր, որ Թեհրանը փորձում է «ազդել» նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա, «քանի որ Իրանի առաջնորդները, հավանաբար, ցանկանում են խուսափել մի արդյունքից», որը, նրանց կարծիքով, կավելացնի լարվածությունը Միացյալ Նահանգների հետ:



