Թեհրանն ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակներ չի դնում իր առջև։ Դրա մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանն ամերիկյան ընտրությունների վրա ազդելու նպատակ չի հետապնդում կամ չի զբաղվում դրանով։ Այդ մեղադրանքների մեծ մասը հոգեբանական գործողություններ են, որոնք ուղղված են նախընտրական քարոզարշավին աշխույժ տեսք հաղորդելուն», - ըստ ԻՐՆԱ գործակալության ասել է նա:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի՝ հուլիսի 29-ին զեկույցում ասվում էր, որ Թեհրանը, իբր, փորձում է «ազդել» նոյեմբերի 5-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա, «քանի որ Իրանի ղեկավարները, հավանաբար, ցանկանում են խուսափել այն արդյունքից, որը նրանք կարծում են, որ կուժեղացնի լարվածությունը Միացյալ Նահանգների հետ»: Ամերիկյան լրատվամիջոցները համարում են, որ արդյունքը ենթադրում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Իրանի ԱԳՆ-ն հուլիսի 22-ին հայտարարել էր, որ Թեհրանի համար «էական չէ, թե որ կառավարությունն է իշխանության գալու, կարևորն այն է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է որդեգրել»։



