Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն, Իրանի իշխանությունները հետեւում են տարաաշրջանի իրավիճակին՝ շփման մեջ գտնվելով Լիբանանի իշխանությունների հետ շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի սպանությունից հետո։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել նաեւ առաջին փոխանախագահ [Մոհամադ Ռեզա Արեֆի] եւ [Լիբանանի վարչապետ Նաջիբ] Միկատիի հետ խոսակցությունից հետո։ Մենք շփման մեջ ենք Լիբանանի իշխանությունների հետ եւ հետեւում ենք իրավիճակին։ Իրանն անպատասխան չի թողնի (Իսրայելի) սիոնիստական վարչակարգի եւ ոչ մի ագրեսիվ գործողություն, վարչակարգն ապատիժ չի մնա իր հանցագործությունների համար»,- ասել է Քանաանին մամուլի ասուլիսում։ Հեռարձակումը վարել է SNN հեռուստաալիքը։