Իրանը հայտարարել է, որ ապացույցներ ունի Սիրիա...

Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «հարևան երկրի» աջակցությամբ, Իրանը դրա ապացույցն ունի։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Կասկած չպետք է լինի, որ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, ամերիկացիների և սիոնիստների համատեղ ծրագիրն է (նկատի ունի իսրայելցիներին): Այո՛, Սիրիայի հարևան մեկ պետություն էլ իր դերը խաղաց ու խաղում է։ Բայց գլխավոր դավադիրները եղել են ԱՄՆ-ն ու սիոնիստները։ Սրա ապացույցները կան»,-ասել է նա։