Իրանը հայտարարել է տարածաշրջանում իր ամենազան...

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:

«Ճշմարիտ խոստում - 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», - նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տվյալներով՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներից մի քանիսի տևողությունը կազմել է առնվազն երեք ժամ։

Պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Թել Ավիվից ոչ հեռու գտնվող արբանյակային կապի կենտրոնը և Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայում ու Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև «ԱՄՆ-ի բազմաթիվ թիրախներ, ներառյալ ամերիկյան ռազմակայանները ՝ (Իրաքի) Էրբիլ քաղաքում և Քուվեյթում»: