Իրանը հատել է կարմիր գիծը․ Իսրայելի արտգործնա...

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «X» սոցիալական ցանցում հայտարարել է , որ Իրանը հատել է կարմիր գիծը, և Իսրայելն անպատասխան չի թողնի հարձակումը խաղաղ բնակչության վրա։

«Այաթոլլայի ռեժիմը հատել է կարմիր գիծը, և Իսրայել պետությունը չի լռի մեր քաղաքացիների վրա Իրանի դաժան հարձակումից հետո», – ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։